BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Այս մարդիկ պետք է անձնապես դաջվեն իբրև իրենց բարձր առաքելությունն ուրացած դավաճաններ

Այս մարդիկ պետք է անձնապես դաջվեն իբրև իրենց բարձր առաքելությունն ուրացած դավաճաններ
19.12.2024 | 06:55

2008-2010 թթ. Բաղրամյան 26-ում բոլորը գիտեին. նախագահ Սարգսյանի հետ իրենց ուզած պահին ու իրենց ուզած հարցի շուրջ կարող էին զրուցել կամ տեսակցել միայն, այսպես կոչված, անվանի մտավորականները՝ գրողներ, կոմպոզիտորներ, անվանի գիտնականներ, երաժիշտներ, բժիշկներ, քանդակագործներ, անվանի սպորտսմեններ, խմբագիրներ և այլք: Մեր ժողովրդին ճանաչում ու հարգանք բերած մարդիկ: Ավելորդ է ասել՝ հիմնականում անձնական խնդիների շուրջ, թեև համազգային օրակարգով փաթեթավորված:

Որքան գիտեմ, նույն պրակտիկան եղել է նաև 1-ին ու 2-րդ նախագահների օրոք:

Ինձ համար այդ ողջ կաստայի խորհրդանիշը Զորի Բալայանն էր: Ես չգիտեմ, թե ուր է ու ինչ է անում Զորի Բալայանը 2018 թ. հետո: Ինչ է մտածում հատկապես 2020 թ. հետո: ՈՒ 2023 թ. հետո:

Զզվանքը քիչ է: Թքել է պետք այն «մտավորականի» դեմքին, մոռանալ ու արհամարհել նրան, ով թաքնվելով իր մասնագիտական երբեմնի վաստակի թիկունքում, իր ժողովրդի համար ճակատագրական պահին անարժան է գտնվում նախ իր վաստակին ու ապա մտավորականի բարձր առաքելությանը: Դադարում է հասարակության աչքում լինել կատարելատիպ: Դադարում է լինել ՄԱՐԴ: Դադարում է լինել ՔԱՂԱՔԱՑԻ: Դադարում է ՄՏԱԾԵԼ:

Հայաստանի հաջորդ իշխանությունը, գրավոր համոզիչ հիմնավորմամբ, այս անիմատ ու ձրիակեր կաստայի բոլոր զորիբալայաններին ու ռոբերտամիրխանյաններին, անգամ հետմահու, պետք է զրկի պետական բոլոր տեսակի արտոնություններից՝ կոչումներից մինչև թոշակներ, պարգևներ ու բոլորի աչքերից հեռու տեղի ունեցած անձնական հատկացումներ:

ՈՒ դա ամենակարևորը չէ:

Սերունդների հիշողության մեջ հարյուր եղանակով՝ քարոզչությունից մինչև քանդակային հավերժացում, այս մարդիկ պետք է անձնապես դաջվեն իբրև իրենց բարձր առաքելությունն ուրացած դավաճաններ:

Կարդացեք Ժյուլյեն Բենդայի «Ինտելեկտուալների դավաճանությունը» կոթողային գիրքը:

Այն ֆրանսիացի զորիբալայանների ու ռոբերտամիրխանյանների մասին է: Միշտ արդիական:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ